Երկու կատու եղբայրներ Էրիկը և Էրնին, որոնք բնակվում են բրիտանական Էսեկս կոմսությունում, տուն են բերել մոտ 100 տարբեր առարտկաներ, այդ թվում՝ կոշիկներ, հողաթափեր և ձեռնոցներ:
Իրար հետ համագործակցելով՝ կատուները նույնիսկ փորձել են հարևանից մանկական սկաուտական համազգեստը գողանալ, սակայն բռնվել են դեպքի վայրում:
Կատուների տերերը՝ Մարգարետ և Էդդի Բոդդիները, նույնիսկ կատուներին 5 և 10 ֆունտ սթեռլինգի թղթադրամներ են ցույց տվել՝ հույսով, որ կատուները բազմազան կդարձնեն իրենց որսը, սակայն ապարդյուն, հաղորդում է rosbalt.ru-ն:
Չորսամյա Էրիկ և Էրնի կատուներին գտել են ճամփեզրին: Շուտով կատուները մեծ քանակությամբ մանկական կոշիկ են գողանում և տուն բերում: Սկզբում տանը հայտնվում է մեկ զույգը, իսկ որոշ ժամանակ անց նաև երկրորդը: