Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ հերքել է որոշ լրատվամիջոցների հաղորդած այն տեղեկությունը, որի համաձայն ինքը և իր ընտանիքը չեն սիրում հատուկ մկների որսի համար այնտեղ պահվող Լարի կատվին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալութոյւնը։
Դաունինգ սթրիթ 10-ում Լարին ապրում է 2011-ից, սակայն այս ընթացքում նա բռնել է ընդամենը մեկ մուկ։ Այդ պատճառով որոշում է կայացվել բերել ևս մեկ կատու՝ Ֆրեյին։ «Լարին լավ կատու է», — ասել է վարչապետը՝ ի պատասխան մամուլում հայտնված տեղեկությունների։