Մեծ Բրիտանիայի ուղղությամբ է շարժվում հզոր փոթորիկ, որը կարող է դառնալ ամենաուժեղներից մեկն այդ երկրի պատմության ընթացքում։ Այս մասին գրում է The Metro-ն։
Օդերևութաբանների կարծիքով՝ «Սուրբ Հուդա» անունը կրող փոթորիկը կարող է ունենալ մինչև 80 մղոն/ժամ արագություն և վնաս կհասցնի հիմնականում Անգլիային և Ուելսին։ Փրկարարները զգուշացնում են էլեկտրական հոսանքի հնարավոր անջատումների, ծառերի ընկնելու և տների վնասման մասին։ Բացի այդ, ուժեղ անձրևենրի պատճառով հնարավոր են նաև ջրհեղեղներ։ Փոթորիկն առավել ուժեղ կլինի կիրակի և երկուշաբթի օրերին։
Արդեն հայտնի է, որ Նյու Հեյվենում փոթորկի պատճառով անհետ կորել է 14-ամյա պատանի։ Նա լողանալիս է եղել ափից 10 մետր հեռավորության վրա, երբ ուժեղ ալիքը քշել է նրան դեպի ծով։