Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել գրիպի դեմ դեղամիջոցներ գնելու համար, սակայն դրանց արդյունավետությունը կասկած է հարուցում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Որոշ երկրեր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ստեղծել են «Թամիֆլյու» դեղի հսկայական պաշարներ իրենց երկրում թռչնագրիպի հնարավոր տարածումը կանխելու համար։ Սակայն գիտնականները նշում են, որ ոչ մի ապացույց չկա, որ այդ դեղամիջոցը արդյունավետ է գրիպի համախտանիշների կամ դրանց բարդությունների դեմ պայքարելու հարցում։
Roche ընկերությունը, որն արտադրում է այդ դեղամիջոցը, համաձայն չէ գիտնականների եզրակացությունների հետ։