Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը սպառնացել է, որ եթե Եվրամիության երկրները չսկսեն բարեփոխումներ իրականացնել, իր երկիրը պատրաստ է դուրս գալ այդ կառույցից։ Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն։
«ԵՄ ղեկավարությունը պետք է շտապ տնտեսական բարեփոխումներ իրականացնի»,- ասել է ֆինանսների նախարարը Լոնդոնում կայացած համաժողովի ժամանակ։ «Եվրոպայի առաջ կանգնած է դժվարին ընտրություն՝ կա՛մ բարեփոխումներ, կա՛մ անկում։ ԵՄ-ի համար վտանգ են ներկայացնում ոչ թե բարեփոխումների կողմնակիցները, այլ դրա հակառակորդները», — ավելացրել է Օսբորնը։
Սակայն փորձագետներն այս քննադատությունը որակել են որպես պահպանողականների կողմից արված քայլ Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ։ Վերջին շրջանում Մեծ Բրիտանաիյում ավելացել են ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների թիվը։