տուն Հասարակություն Մշակույթ Բրիտանիայի կապիկները պիցա և չիփս ուտելու պատճառով տառապում են ճարպակալումից

Բրիտանիայի կապիկները պիցա և չիփս ուտելու պատճառով տառապում են ճարպակալումից

355
0

tumblr_ltxuh1lzRL1r13m08o1_500

Եվրոպայում ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները: Մասնավորապես, տնային կապիկները, որոնք Բրիտանիայում մոտ 5 հազար են, վերջերս ավելի հաճախ են սկսել տառապել ճարպակալումից: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ այս կենդանիների տերերը սխալ են հոգ տանում նրանց մասին՝  հաճախ նրանց կերակրելով պիցցայով, չիփսերով և քաղցրավենիքով:

Տանը պահվող պրիմատները ճարպակալում են «բազմոցային» կեսաոճից, նրանք ուտում են այն ամենը, ինչ տերերն են ուտում, և գրեթե չեն զբաղվում ֆիզիկական վարժություններով: Այդյունքում կապիկների մոտ շաքարախտ է զարգանում և փոր է առաջանում: Ճարպակալած կապիկների տերերը ստիպված են լինում իրենց տնային կենդանիներին հատուկ կենտրոններ տանել, որպեսզի մասնագետները կապիկներին ազատեն ավելորդ կիլոգրամներից: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:

Կենդանիների խնամքի կենտրոնի աշխատակցուհի Ջեն Սմիթը հայտնել է. «Որոշ կապիկներ, որոնց մեզ մոտ են բերում, այնքան գեր են, որ հազիվ են շարժվում: Նրանք կերակրվում են նրանով, ինչ մնում է սեղանին, դրա արդյունքում նրանց համար հատուկ սննդկակարգ է նշանակվում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here