Լոնդոնում դատարանը Միացյալ Թագավորության երկու քաղաքացիների մեղադրել է Սիրիայում ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
21 ամյա Յուսուֆ Սավարին և Մոհամմադ Ահմեդին ձերբակալել են շաբաթվա սկզբին՝ Ստամբուլից Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան ժամանելիս: Նրանք մեղադրվում են նրանում, որ Սիրիա են այցելել «ահաբեկչական գործունեություն ծավալելու համար»:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է 2013 թվականի մայիսին: Սակայն չի հաղորդվում, թե Սիրիյում գործող ո՞ր խմբավորմանն են պատկանել ձերբակալվածները: