Բրիտանիայի բանտերը մոտ 99%-ով լցված են: Այս մասին հայտնել են երկրի արդարաատության նախարարությունից: Ներկա պահին բրիտանական բանտերում գտնվում է 84,987 հազար բանտարկյալ, ընդ որում՝ բանտերի ընդհանուր տարողությունը 85,828 հազար է: Այսպես՝ ներկայումս բանտերում միային 841 ազատ տեղ կա:
2010-ից ի վեր Բրիտանիայում 13 բանտ է փակվել, ևս չորսը կփակվեն մինչև 2014 թ. գարունը: Այժմ երկրում իրականացվում է նոր սերնդի «գերբանտերի» կառուցում: Դրանք կտեղավորեն մոտ երկու հազար բանտարկյալ: