Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի միակ դուստրը՝ Աննան, ձիերի նվիրված համաժողովում ելույթի ժամանակ առաջարկել է սննդակարգի մեջ ձիու միս ընդգրկել:
Այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել բրիտանացիների մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Արքայադուստրը հայտարարել է. «Մեր վերաբերմունքը ձիու մսի նկատմամբ պետք է փոխվի: Մենք պետք է ուսումասիրենք ձիու մսի շուկա ստեղծելու հնարավորությունը: Դա արժեքավոր միս է: Դրա հետ մեկտեղ մենք կլուծենք անտեր ձիերի հարցը»,- նշել է նա: