տուն Հասարակություն Մշակույթ Բրիտանացի 81-ամյա դերասանը մեղադրվում է կես դար առաջ կատարված մանկապղծության մեջ

Բրիտանացի 81-ամյա դերասանը մեղադրվում է կես դար առաջ կատարված մանկապղծության մեջ

235
0

Bill-Roache-460x320

Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսությունում լսվում է Բրիտանիայի հեռուստատեսության «ամենաերկարակյաց» դերասանի՝ Ուիլյամ Ռոուչի գործը: Դերասանը մեղադրվում է ավելի քան կես դար առաջ գործած մանկապղծության մեջ: Միայն այժմ է զոհը նրա դեմ ցուցմունք տվել:

81-ամյա Ուիլյամ Ռոուչը, որը նկարահանվել է հայտնի «Թագադրման փողոցը» սերիալում, ժխտում է իր մեղքը 1967-ին կատարված հանցագործության մեջ, հաղորդում է BBC-ն:

Նա նաև մեղադրվում է 1965-1971 թվականներին սեռական ոտնձգության հինգ այլ դեպքերի մեջ:

62-այմա տուժածը,  որը 1967-ին 15 տարեկան է եղել, միայն անցած տարի է դատարան դիմել և պատմել է, որ Ռոուչը իրեն երկու անգամ բռնաբարել է Հասլոնգդենում գտնվող իր բնակարանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here