The Daily Mail-ը հրապարակել է մի տեսնյութ, որում ականատեսը ֆիքսել է այն պահը, երբ Բիրմինգեմի «Լիդլ» խանութում վաճառողուհին հայհոյում է իսլամադավան հաճախորդին։
Սկզբում հաճախորդը դիմում է վաճառողուհուն՝ խնդրելով տրամադրել փաթեթներ, սակայն վաճառողուհին կոպիտ պատասխանում է, որ դրանք վճարովի են։ Ծավալված վեճի վերջում վաճառողուհին «գրողի ծոցն է ուղարկում հաճախորդին»՝ բղավելով․ «Մեռնես դու, մուսուլման»։ Այս տեսանյութը Բրիտանիայում լուրջ քննարկման առարկա է արձել, իսկ խանութի սեփականատերերը ներողոթյուն են խնդրել՝ իրենց վաճառողուհու պահվածքի համար։