տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացիները ստացել են հարբածություն և խումհար չառաջացնող ալկոհոլային խմիչք

Բրիտանացիները ստացել են հարբածություն և խումհար չառաջացնող ալկոհոլային խմիչք

325
0

n22

Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաթը հայտարարել է, որ իր թիմին հաջողվել է մշակել ալկոհոլի տեսակ, որ խումհար չի առաջացնում: Սակայն, ըստ մասնագետի, խումբն ունի խնդիրներ, քանի որ չի կարողանում գտնել ներդրողներ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Նաթն ասել է, որ ալկոհոլն ունի նույն ազդեցությունն, ինչ ալկոհոլային սովորական խմիչքները, սակայն այն կողմնակի ազդեցություն չունի: Այդ ալկոհոլի արդյունքում առաջացած հարբածությունը կարելի է վերացնել` ընդունելով անհրաժեշտ անտիդոտը: Հետազոտողներն ասում են, որ ալկոհոլի այս տեսակը թույլ է տալիս սկզբում լավ հանգստանալ և ժամանակ անցկացնել, իսկ անհրաժեշտության դեպքում նստել ղեկին կամ շարունակել աշխատանքն առանց լուրջ հետևանքների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here