Բրիտանացի պաշտոնյաներին արգելվել է համաժողովների ժամանակ օտարերկրացիներից ընդունել էլեկտրոնային նվերներ, քանի որ իշխանությունները մտահոգված են, որ այդ կերպ այլ պետությունների հատուկ ծառայությունները կարող են լրտեսել իրենց պաշտոնյաներին։
Այս որոշումը կայացվել է գաղտնալսումների և լրտեսման վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններից հետո։ Օրինակ, Սանկտ-Պետերբուրգում G20-ի բոլոր մասնակիցներին տրամադրել էին ինտերնետ կապի սարքեր և հեռախոսների լիցքավորիչներ, ինչը լուրջ անհանգստութոյւն էր առաջացրել իտալացիների շրջանում։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը ստիպված էր հերքել «լրտեսական մտադրությունների» մասին տեղեկությունները։