Զևս անունով ռոթվեյլեր տեսակի շունը հրավեր է ստացել մասնակցելու Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, որոնք կայանալու են այս տարվա մայիսի 22-ին: Շունը ստացել է բացիկ, որի վրա գրված է եղել նրա անունը, տիրոջ ազգանունը, ինչպես նաև գրանցահամարը: Բանն այն է, որ վերջին մարդահամարի ժամանակ Զևսի տերը որոշել է կատակել և իր շանը գրանցել էր որպես այդ տանն ապրող անձ:
Տղամարդը լրագրողներին պատմել է, որ հնարավոր է այս կերպ է շունը հայտնվել ընտրողների ռեեստրում: «Հիշում եմ, որ ասել եմ, որ տանը մեծերից ես եմ ու կինս, տղաս դեռ փոքր է, որպեսզի քվեարկի: Այնուհետև ես ավելացրել եմ, որ տանը կա նաև Զևսը, ով 63 տարեկան է, եթե հաշվի առնենք շան տարիքի հաշվարկը (8 տարեկան)», — պատմել է Ռասելը:
Ամուսինները նշում են, որ չնայած սխալմունքին, իրենք ընտրությունների օրը Զևսին տանելու են ընտրատեղամաս` հույս ունենալով, որ «նա ձայն կտա տորիներին»: