Մեծ Բրիտանիայում Անգլիական եկեղեցու 27 եպիսկոպոսներ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնին մեղադրել են «ազգային ճգնաժամի» պատճառ դառնալու մեջ, որի հետևանքով 500 հազար մարդ ստիպված է եղել դիմել «սննդի բանկեր» բարեգործական կազմակերպություններին։ Այս մասին հաղորդում է The Guardia-ն։
Եպիսկոպոսների կարծիքով՝ քանի որ նպաստների համակարգը չի գործում, մարդիկ ստիպված են եղել դիմել բարեգործական կազմակերպություններին։ Նրանք մեղադրել են վարչապետին մարդկանց սովի հասցնելու համար, ընդ որում՝ 5.5 հազար մարդ հոսպիտալացվել է թերսնուցման պատճառով։ Նրանց զարմանքը հարուցում է հատկապես այն փաստը, որ սովի են մատնված աշխարհի ամենաապահովված երկրներից մեկի քաղաքացիները։