Մեծ Բրիտանիայում ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել քաղաքական հայտնի գործիչ Ալան Լյուիսը, ով Պահպանողական կուսակցության փոխնախագահն է: Նրան մեղադրում են բռնաբարության մեջ, որը կատարվել է 1960-ականներին:
The Guardian-ը գրում է, որ 75-ամյա քաղաքական գործիչն արդեն հարցաքննվել է Մանչեսթերի մերձակայքում տեղի ունեցած բռնաբարության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հարցաքննությունից հետո Լյուիսին բաց են թողել գրավի դիմաց: Պահպանողական կուսակցությունում, որի ներկայացուցիչ Դևիդ Քեմերոնը երկրի վարչապետն է, հրաժարվում են առայժմ մեկնաբանել այս փաստը:
Պարբերականը նաև տեղեկացնում է, որ Լյուիսը հայտնի բրենդի` Crombie-ի սեփականատերն է: