Բրիտանացի ամուսիններն իրենց երազանքի ճանապարհորդությունն են կատարել. նրանք 127 օրում ճանապարհորդել են 16 երկրներում իրենց հնաոճ Triumph 1300 ավտոմեքենայով: Այս մասին հայտնում է Daily-Mail-ը:
Ի դեպ, նրանք ձեռք են բերել ավտոմեքենան eBay կայքում ընդհամենը 500 ֆունտ սթեռլինգով:
Բրիտանական Շեֆիլդի բնակիչներ, 54-ամյա Քլայվը և 53-ամյա Ռավենները, ովքեր իրար հետ են արդեն 33 տարի, 17,342 մղոն ճանապարհ են կտրել 1968-ի արտագրության Triumph 1300 ավտոմեքենայով:
Զույգը եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Չինաստանում, Լաոսում, Թաիլանդում, Կամբոջայում, Սինգապուրում և հոկտեմբերին Բրիտանիա է վերադարձել Հնդկաստանից: