Տեւական ժամանակ է, որ «Շողակաթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է բրիտանական «Զուտ անգլիական սպանություններ» (Midsomer Murders) դեդեկտիվ սերիալը: Գլխավոր հերոսը տեսուչ Թոմ Բարնաբին է՝ կրտսեր սերժանտի հետ, որոնք Անգլիայի Միդսոմեր շրջանում են:
Քանի որ Հայաստանում դեդեկտիվ սերիալով հետաքրքրվում են, Araratnews.am-ը բացառիկ հարցազրույց ունեցավ Թոմ Բարնաբիի դերակատար Նիլ Ջաջոնի հետ:
Պարոն Ջաջոն, նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ մեզ:
Համեցե՛ք, հաճելի է լսելը, որ «Զուտ անգլիական սպանությունները» դիտում են նաև Հայաստանում:
Իմ առաջին հարցը՝ արդյոք սերիալի նկարահանումները շարունակվում են, նոր սյուժեներ, անակնկալներ կլինե՞ն:
Պարոն Բարնաբիին զարմացնում է Միդսոմերի բնակիչների վատ պահվածքը, հայտնիներին հյուրընկալվելը, հրաշալի վայրերն ու զարմանահրաշ սպանությունները: Այնպես որ՝ դրանք պարտադրում են դեդեկտիվների ղեկավար Բարնաբիին, սերժանտ Վինթերսին լինել շատ զբաղված:
«Զուտ անգլիական սպանություններում» կա՞ն իրական պատմություններ եւ հերոսներ:
Բոլոր կերպարներն ու սյուժեները հորինված են, չնայած մեր բախտը բերել է, որ վայրն իրական է: Մենք նկարահանվում ենք Բրիտանիայի բոլոր գեղեցիկ վայրերում՝ շոկոլադի տուփերով հայտնի գյուղից մինչեւ կալվածքներ:
2010 թվականից նկարահանվում եք «Զուտ անգլիական սպանություններ» սերիալում: Ինչո՞ւ որոշեցիք նկարահանվել դեդեկտիվ սերիալում:
Որպես դերասան, դու պետք է սովորես փոխել քո աշխատանքը շաբաթներ կամ ամիսներ հետո: Մենք նկարահանվում ենք գյուղական հիանալի վայրերում, հիմնականում լավ եղանակին: Ունենք քաղաքից դուրս հիանալի տներ, կալվածքներ, հիանալի սնունդ, լավ թիմ եւ հրավիրված աստղեր, որոնք ամեն դրվագը դարձնում են շոու: Դա աննկատ, հաճելի զվարճանք է:
Դուք խաղում եք տեսուչ Բարնաբիի կերպարը: Նա անկեղծ է, ազնիվ ու պայքարող ոստիկանության տեսուչ: Ձեր կյանքում կամ բրիտանական հասարակությունում հանդիպե՞լ եք այդպիսի ոստիկանի, թե՞ դա ռեժիսորի՝ ոստիկանի ցանկալի կերպար է:
Բարնաբին հպարտ է իր արժեքներով, նվիրվածությամբ, անկեղծությամբ: Նրա նվիրվածությունը երբեմն կարող է ավելին լինել նրա կնոջ՝ Սառայի համար: Ես ուրախ եմ Բարնաբիի կերպարը կերտելու համար: Գիտեմ՝ Բրիտանիայում չափազանց շատ են ոստիկանները, որոնք բացահայտում են իրական սպանություններ:
«Զուտ անգլիական սպանությունները» ցուցադրվում է նաև Հայաստանում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է սերիալի հաջողության գաղտնիքը:
«Զուտ անգլիական սպանությունները» ճանաչված է ամբողջ աշխարհում: Չեմ կարծում, թե հաջողության գաղտնիքը մեկն է: Կարծում եմ՝ դրանք շատ են՝ նկարահանման վայրը, կերպարները, սյուժեները, որոնք ստիպում են մինչ սերիայի ավարտը ենթադրություն անել, նաեւ բրիտանական այն հմայքը, որը ցույց է տալիս Միդսոմերը:
Թվում է՝ Դուք ավելի շատ հեռուստատեստային դերասան եք: Մտածե՞լ եք երբեւէ թատրոնում խաղալու մասին:
Ես ավելի շատ հայտնի եմ Բարնաբիի կերպարով, չնայած ինձ բախտ է վիճակվել խաղալ թատերական մի քանի՝ «Կանանց դպրոց», «Ռիչարդ 2-րդ», «Լուրջ լինելու կարեւորությունը» ներկայացումներում: Ես սիրում եմ թատրոնը, սիրում եմ եւ գնալ, եւ խաղալ թատրոնում: Կցանկանայի նորից բեմ վերադառնալ:
Յուրաքանչյուր դերասան ունի իր երազանքի դերը: Ո՞րն է ձերը:
Ես սիրում եմ Բարնաբիի կերպարը, ես «Զուտ անգլիական սպանություններ» սերիալի մասն եմ, այնպես որ կարելի է ասել՝ խաղում եմ իմ երազանքի դերը: Չնայած այս ամենին, կցանկանայի մի օր խաղալ մարդասպանի, ոչ թե դեդեկտիվի կերպար: Դա կլիներ մարտահրավեր, իսկ Բարնաբին սիրում է այն:
Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ, ի՞նչ նախասիրություններ ունեք:
Եթե ժամանակ ունենայի, կցանկանայի ընթերցել կամ գնալ պատկերասրահ: Բայց շաբաթ օրը, եթե իմ սիրած ֆուտբոլային թիմը՝ «Ֆուլհեմը», խաղում է, կարող եմ հաճելի ժամանակ անցկացնել գետի ափին հեծանիվ քշելիս, գարեջուր խմել, հետեւել թիմի խաղին: Այսկերպ դու կարող ես ազատվել շաբաթվա լարվածությունից, կարող ես կատարսիսի ենթարկվել, իսկ հետո վերադառնալ տուն:
Իմ վերջին հարցը: Ի՞նչ գիտեք հայերի մասին: Ունե՞ք հայ ընկերներ: Ճանաչո՞ւմ եք հայտնի հայերի:
Ճանաչում եմ Շերին, Ազնավուրին, Հենրիխ Մխիթարյանին եւ կարծում եմ՝ Էնդի Սերքիսն էլ ունի հայկական ծագում: Նրան այդքան էլ լավ չեմ ճանաչում:
Հ.Գ. Էնդի Սերքիսը հայկական արմատներով անգլիացի դերասան, ռեժիսոր և գրող է, արժանացել է տարբեր մրցանակների:
Սոնա Դավթյան