տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացի գիտնականները կոչ են անում ուսանող կրթել, այլ ոչ թե կենտրոնանալ հետազոտությունների...

Բրիտանացի գիտնականները կոչ են անում ուսանող կրթել, այլ ոչ թե կենտրոնանալ հետազոտությունների վրա

366
0

B8K9EG

Մեծ Բրիտանիայի համալսարանները ավելի շատ ժամանակ են հատկացնում հհետազոտությունների անցկացմանը, քան ուսանողների կրթությանը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Երկրի կրթության նախարար Դևիդ Ուիլսեթը կարծում է, որ համալսարանական համակարգը դարձել է միակողմանի, կենտրոնացած է հետազոտությունների և ուսումնասիրությունների վրա։ Դա առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական շահով, ինչպես նաև հայտնի դառնալու ցանկությամբ, ինչը նման հետազոտութոյւնների «հետևանքն» է։

Ուիլսեթն ասել է, որ ուսանողների թիվն աճում է, և անհրաժեշտ է շեշտը դնել նրանց կրթության վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը կարող է լուծել այս խնդիրը։ Այս բարեփոխումներն, ըստ նախարարի, «ուսանողներին կվերադարձնի իրենց օրինական տեղը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here