տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացին 2000 տարվա հնության գանձ է հայտնաբերել

Բրիտանացին 2000 տարվա հնության գանձ է հայտնաբերել

169
0

rsz_romancoins

Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են այն մասին, որ անգլիական Դերբիշիր կոմսության տարածքում գտնվող քարանձավներից մեկում հայտնաբերվել է մի սնդուկ, որը լցված է եղել հռոմեական և ուշ երկաթեդարյան շրջանի մետաղադրամներով:Այս մասին հաղորդում է The Derbytelegraph-ը:

Տեղի բնակիչներից մեկի հայտնաբերած գաղտնարանից հայտնաբերված գտածոների տարիքը գերազանցում է 2000 տարին: Դրանք հայտնաբերած անձը ժամանակին տեղեկացրել է տեղի իշխանություններին:

Նշյալ վայր է ուղևորվել հնագետների մի խումբ, որ այժմ այդ տարածքում պեղումներ է իրականացնում: Գիտնականները ենթադրում են, որ այդ տարածքում բազմաթիվ այլ հնություններ ևս կարող են լինել:

Հաղորդվում է, որ պեղումներում ներգրավված են ոչ միայն Մեծ Բրիտանիայի մշակութային և պատմական ժառանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության անդամներն, այլև մի շարք զինծառայողներ: