Լոնդոնի 27-ամյա բնակիչը բուքմեյքերական գրասենյակում կատարելով 1 ֆունտ ստերլինգի դրույք, ստացել է 100 հազար ֆունտ ստերլինգ շահում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Նա 15 իրադարձություն է կապել մեկը մյուսին, որոնց մեջ եղել են «Արսենալի» հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ, ինչպես նաև «Էվերտոնի» և «Տոտենհեմի» միջև ոչ-ոքին:
Վերջին` 15-րդ իրադարձությունը եղել է Շոտլանդիայի առաջնության «Աբերդին»-«Պատրիկ Թիսթլոմ» (4:0) հանդիպումը, որի ժամանակ բուքմեյքերական ընկերությունը Twitter-ի իր էջում հաղորդել էր հնարավոր ջեք-փոթի մասին: