Բրիտանացի Դենիել Շաուն որոշել է լուսանկարվել Facebook սոցիալական ցանցում իր 730 ընկերների հետ, ովքեր բնակվում են աշխարհով մեկ: Բրիտանացին պետք է լուսանկարվի նրանց հետ մեկ տավա ընթացքում:
Դենիելի մեջ իր բոլոր ընկերների հետ լուսանկարվելու ցանկություն առաջացավ եղբոր հետ խոսակցությունից հետո, երբ նրանք քննարկում էին սոցիալական ցանցի ընկերներին: Շաունը նշել է, որ շատ ընկերներ ունի Facebook-ում, բայց ոչ բոլորի հետ է անձամբ ծանոթ: Այսպիսով նա որոշել է հանդիպել բոլոր ընկերներին և լուսանկարվել նրանց հետ: