Մեծ Բրիտանիայում 54-ամյա Սթիվեն Գոֆը դատապարտվել է 16 ամիս ազատազրկման՝ հասարակական կարգի խախտման համար: Բանն այն է, որ նա կտրականապես հրաժարվել է հագուստ կրել, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ դատավորը առաջարկել է Գոֆին հագնվել, որպեսզի թույլատրվի դատարանում սեփական շահերը պաշտպանել, սակայն մեղադրյալը հրաժարվել է որևէ հագուստ կրել և չի թույլատրվել դատարան մտնել:
Ավելի ուշ Գոֆը հայտնել է, որ եկել է այն եզրակացության, որ բոլոր մարդիկ լավն են և իրենց մարմիններն էլ լավն են` նույնիսկ առանց հագուստի: