Հաջորդ տարվա սկզբին Բրիտանիայում արդեն հնարավոր կլինի երեխաներին առցանց որդեգրել:
Այս նպատակով հատուկ ծրագիր է ստեղծվել, որը թույլ է տալիս ոչ միայն երեխայի անձնական տվյալներով էջը դիտել, այն նաև գտնում է հնարավոր համընկնումներ: Այս կերպ համացանցում կհայտնվի որդեգրմանը սպասող 6000 երեխայի մասին տեղեկություն, հաղորդում է Dailymail-ը:
Երեխաների որդեգրումն ավելի հարմարավետ դարձնելու համար ստեղծած այս ծրագրի համար, բրիտանական կառավարությունը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է ծախսել: Իշխանությունները հույս ունեն, որ այս ծրագիրը ավելի շատ երեխաների՝ ընտանիք գտնելու հնարավորություն կտա: