Բրիտանական բարեգործական Pace-4-Life կազմակերպությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առաջարկել է կրկնակի օգտագործել սրտի իմպլանտները՝ դրանք հանելով մահացածների մարմնից։ Այս սարքերը էլեկտրոնային զարկ են տալիս սրտին՝ կարգավորելով սրտի աշխատանքը։
Այս քայլով կազմակերպությունն առաջարկում է զարգացող երկրներում այդ սարքերի գինը զգալի նվազեցնել։ Pace-4-Life-ում նշում են, որ իմպլանտը շատ հեշտ կարելի է դուրս բերել մահացածի մարմնից, ում այն ծառայել է, քանի որ զարգացող երկրներում դրանց նոր տարբերակները հասանելի չեն հասարակության լայն զանգվածներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում խոստացել են քննարկել այս հարցը։
Օրինակ է բերվում Հնդկաստանը, որտեղ հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկվել են ԱՄՆ-ում մահացածներից «վերցված» սարքերի միջոցով։