տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացիների պարտքերը բանկերին ռեկորդային ցուցանիշների են հասել

Բրիտանացիների պարտքերը բանկերին ռեկորդային ցուցանիշների են հասել

343
0

yakovlev

Բրիտանիայում բնակիչների վարկային պարտքերը բանկերին հասել են ռեկորդային ցուցանիշի` 1,43 տրլն ֆունտ ստերլինգ կամ 2,31 տրլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայությունը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2008 թվականի սեպտեմբերին` ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր չափահաս բնակիչ բանկերին պարտք է մոտ 46 հազար դոլար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Բրիտանական ընտանիքները ստիպված են պարտքեր վերցնել, որպեսզի վճարեն լույսի, գազի, ջրի և սննդի համար: Ընդ որում, սպառողական պարտքերի մեծ մասը բաժին են հասնում հիփոթեկային վարկերին», — ասվում է BBC-ի ռեպորտաժում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here