Բրիտանիայի օլիմպիական ինստիտուտն արդեն սկսել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի պատրաստությունը:
Ինչպես հայտնի է, Օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաքը մի շարք խնդիրներ ունի օդի աղտոտվածության տեսակետից: Մարզիկներին դրանից զերծ պահելու նպատակով բրիտանացի գիտնականները օգտագործելու են «սուպերկաթ», հաղորդում է Kedem-ը:
«Սուպերկաթը» ստանում են հորթի ծնվելուց երկու օր հետո: Սովորական կաթի հետ համեմատած՝ այն շատ ավելի օգտակար է: Այն ամրապնդում է իմունային համակարգը, խթանում է մկանների առաջացումը, կարխարգելում է ներքին բորբորքումները:
«Սուպերկաթը» մարզիկներին կփրկի գերհոգնածությունից և առողջ կպահի նրանց թոքերը: