The Times-ը գրում է, որ առաջին հայացքից անմեղ համակարգչային խաղերը լուրջ կախվածություն են առաջացնում պատանիների շրջանում, եթե թույլ տաս նրանց անարգել խաղալ իրենց ուզած խաղերը: Եվրոպացի ծնողները պատրաստ են լուրջ գումարներ ծախսել, պարտք անել, որպեսզի կարողանան ետ պահել իրենց երեխաներին խաղամոլությունից:
Այս կախվածությունը հիմնականում առաջանում է 11-18 տարեկանների շրջանում: Նրանք համակարգչի մոտ կարող են նստել ընդհուպ մինչև 20 ժամ: Ծնողները կարծում են, որ այս դեպքում նրանք չեն կարող ձեռք բերել անհրաժեշտ սոցիալական հմտություններ և անօգնական կդառնան, երբ հասուն կյանք մտնեն: Չնայած այն հանգամանքին, որ այս խնդիրը շատ կարևոր է բրիտանացիների համար, համակարգչային խաղերից կախվածությունը ներառված չէ բժշկական ապահովագրության ցանկում, ինչը նշանակում է, որ նրանք պետք է մեծ գումարներ ծախսեն` իրենց երեխաներին բուժելու համար: