Guardian թերթը հանդես է եկել հոդվածով այն մասին, որ բրիտանական ոստիկանությունը լրտեսել է Քեմբրիջի համալսարանի ուսանողներին՝ պարզելու համար, թե ով է պատրաստվում մասնակցել բողոքի ակցիաներին:
Թերթը հայտնում է, որ ոստիկանությանը նկատել են գաղտնի գործողության անցկացման ժամանակ: Գործողության նպատակն էր պարզել Քեմբրիջի համալսարանի քաղաքապես ակտիվ ուսանողներին: Նշվում է, որ ոստիկանության սպաներից մեկը փորձել է ակտիվիստներից մեկին որպես վճարովի վկա օգտագործել: Սակայն վերջինս գաղտնի տեսագրել է իր և ոստիկանության սպայի խոսակցությունը: Տեսագրությունը, սակայն, չի հրապարակվում: