Բրիտանական հայտնի Jamiroquai ջազ–ֆանկ խմբի մասնակիցները մեկնել են Գառնի և որոշել են հայկական քոչարի պարել։ Համապատասխան տեսանյութը Facebook-ի իր էջում է հրապարակել Շուշանիկ Կոստանդյանը:
«Ահա թե ինչպես է սովորում պարել Քոչարի Jamiroquai խմբի թիմը: Հաճույք է աշխատել նման մարդկանց հետ»,- գրել է նա:
Նշենք, որ Jamiroquai ջազ–ֆանկ խումբը Երևան է ժամանել Silk Note երաժշտական փառատոնի շրջանակում։ Նրանք համերգով հանդես կգան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։