Անգլիայի թագուհուն եւ նրա ընտանիքի վերաբերող տեղեկատվությունը չի հրապարակելու։ Այս մասին գրում է The Independent-ը։ Համապատասխան փոփոխությունները կմտցվեն տեղեկատվության ազատության օրենքի մեջ։
Ինչպես հայտնում է հրատարակչությունը, մարդիկ հնարավորություն չեն ունենա այլեւս հետեւելու թագավորական ընտանիքի կատարած ֆինանսական գործողություններին։ Եթե օրենքն ավելի շուտ ընդունված լիներ, հասարակությունը տեղյակ չէր լինի մի քանի տարի առաջ թագուհու՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար նախատեսված միջոցները Բուքինգհեմյան պալատի ջեռուցման համար օգտագործելու փորձերի մասին։
«Ես շոկի մեջ եմ այն բանի, որ Կառավարությունը պետք է ժամանակ գտնի, որպեսզի միջոցներ գտնի պաշտպանելու թագավորական ֆինանսները։ Երբ ես աշխատում էի պետական միջոցների բաշխման կոմիտեում (ՊՄԲԿ), մենք ձգտում էինք շատ ավելի բաց լինելու, այլ ոչ թե քիչ»։ Հայտարարել է Կառավարության նախկին անդամ Իեն Դեվիդսոնը։
ՊՄԲԿ անդամ Փոխ Ֆլինը կարծում է, որ փւփւխությունների ընդունման վրա ազդել է արքայազն Չարլզը։ «Գահի ժառանգորդը նամակներ էր գրում պետհիմնարկներին, ձգտելով ազդել վարվող քաղաքականության վրա։ Նա հաստատ չի ուզի, որ դրանք հասարակայնացվեն»,- նշում է նա։
Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության քարտուղարը, մեկնաբանելով իավիճակը, The Independent-ին ասել է, որ ուղղումներն «անհրաժեշտ էին, քանի որ տեղեկատվության ազատության մասին օրենքը չէր կարողանում պաշտպանել միապետին եւ նրա ժառանգներին»։