Բրիթնիի կյանքը միշտ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Այս տարի փետրվարի վերջին հայտնի դարձավ Բրիթնիի նոր սիրավեպի մասին: Այս անգամ հանրահայտ երգչուհու սիրտը գերել է Դեվիդ Լուկադոն: Նրանց մտերիմները հավաստիացնում են, որ զույգի հարաբերություններն ավելի քան լուրջ են, այդ իսկ պատճառով վերջիններս չեն ստապում օրինականացնել հարաբերությունները, նրանք նույնիսկ առանձին են ապրում: Դեվիդը ողջ օրն աշխատում է, իսկ երեկոներն անց է կացնում Բրիթնիի հետ: Նրանք նաեւ հաճախ միասին ճամփորդում են: Երիտասարդը նաեւ շատ լավ հարաբերությունների մեջ է Բրիթնիի երեխաների հետ: