տուն Սպորտ Բրենդան Ռոջերսը՝ Անգլիայի լավագույն մարզիչ

Բրենդան Ռոջերսը՝ Անգլիայի լավագույն մարզիչ

78
0

download

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարվել է որպես Անգլիայի՝ 2013/14 թվականների լավագույն մարզիչ։ Լավագույն մարզչին որոշում է Լիգայի մարզիչների ասոցիացիան։ Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 92 պրոֆեսիոնալ մարզիչ։

Ռոջերսն այս տիտղոսը նվաճել է շնորհիվ իր թիմի լավ խաղին, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի այս տարվա խաղարկությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Պրեմիեր լիգայի լավագույն մարզչի տիտղոս նվաճել է Թոնի Պուլիսը, ում հաջողվել է ապահովել «Քրիստալ Փելեսի» մասնակցությունը Պրեմիեր լիգային նաև հաջորդ մրցաշրջանում։