Բրեդ Փիթի հետ շփվելու հնարավորություն կստանան հոլիվուդյան աստղի միայն երկու երկրպագուներ՝ ընդամենը 25 հազար դոլարով։ Դերասանի հետ երեկոն խաղարկվելու է ապրիլի 22-ին այն մարդկանց միջև, որոնք կփոխանցեն վերոնշյալ գումարը Փիթի կողմից հիմնված Make It Right բարեգործական կազմակերպության հաշվեհամարին։ Հաղորդում է Lenta.ru-ն։
Համապատասխան գումարը փոխանցածներից երկուսի ընտրությունը կատարվելու է պատահական կարգով։ Մայիսի 6-ին նրանք կմեկնեն Նոր Օրլեան և 3 օր կանցկացնեն W Hotel հյուրանոցում, ինչպես նաև Փիթի հետ միասին կայցելեն փակ բարեգործական միջոցառման։
Հավելենք, որ հանրահայտ դերասանը Make It Right-ը հիմնել է 2007 թվականին՝ ի օգնություն Նոր Օրլեանում «Կատրինա» փոթորկի զոհերին։