տուն ժամանց Բրեդ Փիթը մեկնաբանել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրավեպի մասին տեղեկությունները (տեսանյութ)

Բրեդ Փիթը մեկնաբանել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրավեպի մասին տեղեկությունները (տեսանյութ)

261
0

Ամբողջ շաբաթվա ընթացքում համացանցում քննարկում են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և նրա նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հաշտությունը՝ հայտնում է Entertainment Tonight-ը։

«Ես չգիտեմ։ Ես երջանկորեն միամիտ եմ ու կմնամ անգիտության մեջ»,- հայտարարել է արտիստն ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ է նա մտածում իր ու  Ջենիֆերի հնարավոր վերամիավորման շուրջ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի արձագանքի մասին։

«Ներսի մարդիկ» պնդում են, որ Բրեդ Փիթը խորամանկում է։ Նրանց խոսքով՝ նա եւ Ջենիֆերն արդեն ծիծաղել են ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ընթացքում արված իրենց լուսանկարների վերաբերյալ արձագանքի վրա։