Գորան Բրեգովիչի համերգի համար կծախսվի 65000 եվրո։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Բրեգովիչի հոնորարը կազմում է 65 հազար եվրո, խումբը լինելու է 10-ից ավելի արտիստներով, կենդանի կատարումներ են լինելու։ Կարծում եմ՝ նա միջազգային չափորոշիչներով նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան։ Եթե տեսնեք, թե որքան է հայ արտիստների հոնորարը Ամանորի գիշերը, ապա կտեսնեք, որ նշված գումարը ահասարսուռ չէ»։
Նա նշեց, որ Հանրապետության հրապարակից կհնչի վարչապետի ելույթը, որից հետո Գորան Բրեգովիչը և իր նվագախումբը հայտնի երգերով մի խելահեղ համերգ կպարգևեն քաղաքացիներին։ Համերգային ծրագիրը կշարունակվի մինչև լուսաբաց։