տուն Քաղաքական Միջազգային Բրահիմին չարաշահել է իր լիազորությունները. Սիրիայի իշխանություններ

Բրահիմին չարաշահել է իր լիազորությունները. Սիրիայի իշխանություններ

73
0

Catselfies12

Սիրիայի իշխանությունները կարծում են, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին չարաշահել է իր լիազորությունները՝ քննադատելով երկրի նախագահական ընտրությունների հաշվով իշխանության ծրագրերը։

«Նախագահական ընտրությունների վերաբերյալ Բրահիմիի խոսքերը դուրս են նրա ստանձնած առաքելության շրջանակներից։ Նա պետք է հարգի իր դերը, լինի արդար և անկողմնակալ։ Այդ մեկնաբանություններով Բրահիմին չարաշահել է իր լիազորությունները», — Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան աս-Զոուբիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, որ երեկ Լախդար Բրահիմին, խոսելով Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցությունների ձգձգման պատճառների մասին, հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն օգտագործում են ձգձգման մարտավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Բաշար Ասադի մասնակցությանը, բանագնացը նշել է, որ այդ քայլը միայն կխորացնի երկրում առաջացած ճգնաժամը։