Վերջին օրերին շատ են խոսում, որ Բրազիլիան այդպես էլ չհասցրեց հավուր պատշաճի նախապատրաստվել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այդուհանդերձ, բրազիլուհի մարմնավաճառները անհամբեր սպասում են մեծ թվով զբոսաշրջիկների և դրա համար հատուկ սկսել են անգլերեն սովորել: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Բրազիլական Բելու Օրիզոնտի քաղաքում բացվել է երկրում անգլերենի ուսուցման ամենամեծ կենտրոնը: Այն հիմնականում նախատեսված է մարմնավաճառների համար: Այստեղ դասավանդող ուսուցիչը «գիշերային թիթեռնիկներին» սովորեցնում է այն հիմնական բառապաշարը, որն անհրաժեշտ է նրանց՝ օտարերկրացիների հետ շփվելու համար:
Բրազիլիայում օտարերկրացիների համար մեծ առավելություն կլինի այն, որ մարմնավաճառությունը Բրազիլիայում օրինականացված է: