Մունդիալ 2014-ի առաջին կիսաեզրափակիչ Բրազիլիա — Գերմանիա (1:7) գերազանցել է մեկ սպորտային իրադարձության շուրջ գրված գրառումների թվով Twitter սոցիալական ցանցի ռեկորդը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում կատարելով Twitter Data-ին:
Հանդիպման ընթացքում գրվել է մոտ 35,6 միլիոն թվիթ, ինչը խաղին թույլ է տվել շրջանցել ամերիկյան ֆուտբոլի 2013թ.-ի առաջնության եզրափակիչի արդյունքը (24,9 միլիոն):
Մինչ այս սոցիալական ցանցում աշխարհի 2014թ.-ի առաջնության ամենաքննարկված հանդիպումը 1/8 եզրափակչի Բրազիլիա — Չիլի խաղն էր (1:1, 11-մետրանոցներով՝ 3:2):
Բացի դրանից, հանդիպման ընթացքում գերազանցվել է 1 րոպեում կատարված գրառումների ռեկորդը: Սամի Խեդիրայի գոլին հաջորդած րոպեի ընթացքում գրվել է 580,166 թվիթ: