ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ Բրազիլիան գրեթե պատրաստ է Աշխարհի ֆուտբոլի առաջնության անցկացմանը, որը մեկնարկում է հաջորդ տարվա հունիսին: Նա նշել է, որ Բրազիլիայում գոյություն ունեն որոշ ձգձգումներ՝ կապված մարզադաշտերի շինարարական աշխատանքների հետ, սակայն դրանք էական նշանակություն չունեն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Այո, կան որոշ խնդիրներ մարզադաշտերի շահագործման հանձնելու ժամկետների հետ: Սակայն դրանք այնքան չնչին են, որ պետք չէ դրանց որևէ նշանակություն տալ: Իրականում պետք է ասել, որ Բրազիլիան պատրաստ է Աշխարհի առաջնության անցկացմանը: Այս հարցում կարևոր է պահպանել լավատեսությունը, քանի որ արված է հսկայական աշխատանք, իսկ դրա պտուղներն արդեն տեսանելի են», — ասել է ՖԻՖԱ-ի նախագահը: