տուն Քաղաքական Միջազգային Բրազիլիան մտադիր չէ ընդունել Սնոուդենին

Բրազիլիան մտադիր չէ ընդունել Սնոուդենին

246
0

spravka

Բրազիլիան մտադիր չէ ապաստան տրամադրել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին, ով ներկայումս գտնվում է Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Folha de S.Paulo-ն՝ հղում կատարելով կառավարական իր աղբյուրին։

Բրազիլիայի իշխանությունները շահագրգռված չեն ամերիկյան գաղտնի ծառայությունների գործունեության հետաքննություն անցկացնելու հարցում, որի դեպքում Սնոուդենը խոստացել էր տվյալներ տրամադրելԲրազիլիայում  ամերիկյան գաղտնի ծառայությունների գործունեության վերաբերյալ։ Այս մասին ասել էր Սնոուդենը՝ Բրազիլիայի ժողովրդին ուղղված իր բաց նամակում։

Բրազիլիայի իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here