William Hill բուքմեյքերական ընկերությունը հրապարակել է 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հնարավոր հաղթող թիմի գործակիցները:
Այսպես, ամենահավանական հաղթող է համարվում Բրազիլիայի հավաքականը` 4,33: Եռյակում են նաև Արգենտինայի և Գերմանիայի հավաքականները` 5,5 գործակցով:
Տասնյակում են Իսպանիան (6,5), Բելգիան (15), Անգլիան (19), Իտալիան (21), Կոլումբիան (21), Ֆրանսիան (21), Ռուսաստանը (41):