տուն Քաղաքական Միջազգային Բրազիլիան Աշխարհի առաջնությունից երեք ամիս առաջ զորքեր է մտցնում Ռիո դե ժանեյրո

Բրազիլիան Աշխարհի առաջնությունից երեք ամիս առաջ զորքեր է մտցնում Ռիո դե ժանեյրո

72
0

022243-brazil-drug-dealers-attack

Բրազիլիայի կառավարությունը որոշում է կայացրել զորքեր մտցնել Ռիո դե Ժանեյրո՝ այստեղ քրեածին իրադրության սրման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերժիու Կաբրալը, ով մամուլի ասուլիս է հրավիրել Բրազիլիայի արդարադատության դաշնային նախարար Ժոզե Էդուարդու Կարդոզուի հետ։

Այս ծայրահեղ քայլին իշխանությունները դիմել են երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպումից հետո։ Նահանգապետը ներկայացրել է, որ Ռիոյի աղքատ շրջաններում նարկոբիզնեսով զբաղվող խմբավորումները հարձակումներ են գործում ոստիկանոթւյան վրա, ինչի հետևանքով արդեն զոհվել է երեք ոստիկան։

Այս ամենը տեղի է ունենում Աշխարհի առաջնության մեկնարկից 3 ամիս առաջ։ Քեական բարդ իրադրությունով շրջանները գտնվում են հայտնի «Մարականա» մարզադաշտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ուր հուլիսի 13-ին կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Ռիոյում է կայանալու նաև 2016 թվականի Ամառային օլիմպիադան։ Իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են ապահովել մարզական այս միջոցառումների անվտանգությունը։