Բրազիլիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին 1 օրում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են՝ անցնելով 1000-ը: Այս մասին հայտնում է Mk.ru-ն:
«Covid-19-ով 1 օրում ախտահարվել է 1119 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում 6836 վարակված կա, 241 մարդ մահացել է»,- հաղորդել են առողջապահության նախարարությունից:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ավելի վաղ բազմիցս բացասական է արտահայտվել COVID-19-ի դեմ պայքարի խիստ միջոցների մասին, նոր կորոնավիրուսը որակել է «մեր սերնդի գլխավոր մարտահրավեր» և կոչ է արել իշխանության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին միավորվել համավարակին դիմակայելու համար: