Երկու անհայտ անձիք Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքում սպանել են բողոքական եկեղեցու հոգևորականի։ Քաղաքը գտնվում է Բրազիլիայի մայարաքաղաքից 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հրազենով զինված մարդիկ մուտք են գործել եկեղեցու տարածք և կրակել հոգևորականի գլխին, այնուհետև հեռացել են հանցագործության վայրից մեքենայով։ 34-ամյա հոգևորականը մահացել է հիվանդանոցում։ Ականատեսները պատմում են, որ հանցագործները եկեղեցի են մուտք գործել գողության նպատակով։