Բրազիլական Սան Պաուլու նահանգում ջրհեղեղների և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 17-ի, ևս 9 մարդ անհետ կորած է համարվում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ավելի քան 330 մարդ Իտաոկա թաղամասում առանց տանիք է մնացել այն բանից հետո, երբ Պալմիտալ գետը դուրս է եկել ափերից ուժեղ անձրևների հետևանքով։ Տեղական իշխանությունները խոստանում են կարճ ժամկետներում լուծել այս խնդիրը։