Բրազիլիայում մեկնարկում է հանրահայտ կառնանավալը։ Երեկ Սան Պաուլոյում օվկիանոսի առափնյա գոտու ուղղությամբ շարժվել է ավելի քան 2.5 մլն մեքենա, իսկ Ռիո դե Ժանեյրոյում սպասում են մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ։
Սան պաուլոյի սամբայի լավագույն դպրոցները շաբաթ գիշեր, իսկ Ռիո դե Ժանեյրոյում՝ լույս երեքշաբթի տեղի կունենա մեծ շքերթ, որին կմասնակցեն հազարավոր պարողներ։ Չորս օր շարունակ բրազիլական հեռուստաալիքները հեռարձակելու են մեր ժամանակների ամենագունեղ միջոցառումներից մեկը։
Բրազիլիայի գրեթե բոլոր քաղաքներում այս օրերին նախատեսված են տոնական շքերթներ։