Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր մեծ խումբ, որոնց մոտ հայտնաբերվել է 4 տոննա կոկաին, ինչպես նաև զենք և զինամթերք: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ձերբակալվածներն ունեցել են արագընթաց նավակ և մի քանի մեքենա: Հանցագործները թմրանյութը տեղավորել էին ուսապարկերում և ճանապարհորդական ճամպրուկներում: Այդ բեռն ուղևորվում էր Եվրամության, Աֆրիկայի երկրներ և Կուբա:
Այդ բեռները տեղափոխող նավերի տերերը տեղյակ չեն եղել արգելված ուղեբեռների մասին: Այս խումբը սերտաճած է եղել մաքսային կառույցների հետ, քանի որ բեռների վրա եղել է կնիք, որը վկայում է, որ դրանք ստուգված են: