տուն Լուրեր Բրազիլիայում կարգելեն խաղալիք զենքերը

Բրազիլիայում կարգելեն խաղալիք զենքերը

361
0

660x440_85_site214_11_20121113164808_82030_original

Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիան ընդգրկող դաշնային շրջանի իշխանությունները երեկ արգելել են խաղալիք զենքերի վաճառքը շրջանի խանութներում: Այդպիսով, տեղական իշխանությունները փորձում են պայքարել փողոցային հանցավորության դեմ:

France Presse գործակալության փոխանցմամբ` նախորդ տարի կատարվել է մոտ 43 հազար սպանություն, որոնցից  73%-ը` հրազենի կիրառմամբ: «Որպեսզի փոխենք բռնությունների մշակույթը, մենք պետք է մանկական տարիքից դա անենք: Մեր որդիները կսկսեն հասկանալ, այն, ինչը մենք անընդհատ կրկնում ենք` զենքը խաղալիք չէ», — ասել է Դաշնային շրջանի արդարադատության և մարդու իրավունքների վարչության պետ Ալիրիու Նետուն:

Նշվում է, որ այն խանութները, որոնք չեն կարողանա վաճառել իրենց պահեստներում գտնվող խաղալիքները, իշխանություններից փոխհատուցում կստանան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here