ԱՄՆ կատարած այցի ժամանակ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և նրան ուղեկցող պատվիրակությունը նոր կորոնավիրուսի թեստ են հանձնել: Պատճառն այն էր, որ Բրազիլիայի նախագահի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի վարակը: Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների համաձայն, բացի նախագահից թեստ են հանձնել նաև նրա կին Միշելն ու որդին՝ Էդուարդու Բոլսոնարուն:
Արդյունքները պատրաստ կլինեն այսօրվա ընթացքում: Մինչ այդ պետության ղեկավարին խորհուրդ է տրվել չհեռանալ պաշտոնական նստավայրից: